0+
Խատուտիկների բալիկներին

Бесплатный фрагмент - Խատուտիկների բալիկներին

Կյանքի մասին։ Կյանքի արժեքների և, իհարկե, Քամու մասին։

Объем: 14 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее
О книгеотзывыОглавлениеУ этой книги нет оглавленияЧитать фрагмент

Իրիկնանում էր:

Ցերեկվա շոգին աննկատելիորեն փոխարինեց երեկոյան զովը: Բոլոր կենդանի էակները վերջապես թեթևացած շունչ քաշեցին:


Բույսերն ու կենդանիները պատրաստվում էին քնի: Մժղուկները, որոնցից ոչ մի կերպ պրծում չկար, գնացին երեկոյան զբոսանքի:


Մինչդեռ ծերունի խատուտը քնելուց առաջ որոշեց զրուցել խատուտիկ-թոռնիկների հետ:


«Մեր նախապապ խատուտները պատմում էին, որ կյանքի հիմնական արժեքներից է սեփական ընտրություն կատարելու իրավունքը ու քամու հաջող ուղղությունը։ Իսկ ես ասում եմ ձեզ, որ այս ամենը պայմանական է: Հիմնական արժեքը կողքիդ աճող ծնողական տերևիկն է»:


Փոքրիկ խատուտիկները զարմացած իրար նայեցին։


«Պապի´կ, բայց ինչո՞ւ է ծնողական տերևիկը արժեքավոր», — հարցրեց փոքրիկ խատուտիկը։


«Կարևոր չէ։ Ժամանակը կգա և դուք ինքներդ ամեն ինչ կհասկանաք», — փնթփնթաց պապիկը: «Դե´, դեռ վաղ է, դեռ չեն հասունացել», — մտածեց խատուտը, իսկ բարձրաձայն ասաց.


«Պառկե´ք քնելու։ Շատ ուշ է»։


Պապի խոսքերը դուրս չէին գալիս փոքրիկ խատուտիկի գլխից, և նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել.


«Պապիկ, դե´ խնդրում եմ, պատմի´ր ինձ, ասա´ թե ինչի մասին էիր խոսում: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Ի՞նչ կլինի, պատմի´ր։ Կիսվի´ր քո իմաստությամբ»:


«Իմաստությա՞մբ… թե՞ հիմարությամբ…», — հանելուկով պատասխանեց պապը՝ առանց աչքերը բացելու:


«Կպատմե՞ս», -չէր հանձնվում թոռնիկը։


«Դե´, լսիր», — հորանջեց խատուտը և դանդաղ սկսեց իր պատմությունը:


Լեռան գեղատեսիլ լանջին խատուտիկներ էին ապրում: Այս բարեգութ արարածներին երես էին տալիս մաքուր օդն ու Արևի մշտական մայրական խնամքը:


Դեռ ապրիլին, հենց որ առաջին ձյունը հալվեց, փոքրիկ խատուտիկները միասին ճանապարհ հարթեցին դեպի լույս և այժմ ապրում էին իրենց իսկ հաճույքի համար: Նրանցով հիանում էին կենդանիները, թռչունները և ամեն մի ճամփորդ: Նրանք ձգվում էին դեպի Արևը՝ աշխարհին պարգևելով իրենց պայծառ ժպիտները, և անկեղծորեն ուրախանում էին ամեն մի բացվող օրով:


Ամեն առավոտ, արևի առաջին ճառագայթների հետ, հաճելի հանգստության զգացումով, մեկը մյուսի հետևից արթնանում էին խատուտիկները, ձգվում և հագնում էին իրենց վառ դեղին գլխարկները: Օրվա վերջում, քուն մտնելով, նրանք բոլոր աճող, սողացող, վազող, քայլող ու թռչող էակներին մաղթում էին տաք, հանդարտ գիշեր ու քաղցր երազներ:


Այսպես անցնում էին օրերը։


Ապրիլյան զովին հետևեց մայիսյան ջերմությունը: Խատուտիկները հասուն խատուտներ ու խատուՏիկնայք դարձան. արդեն մեծավարի զրույցներ էին վարում, ընտանիքներ էին կազմում և արդեն մտածում էին երեխաներ ունենալու մասին: Հունիսյան շոգը, որը խատուտիկներին նոր՝ ծնողի կարգավիճակի բերկրանք էր նվիրել, դեռ չէր հասցրել իրեն զգացնել տալ, երբ եկավ հուլիսը և իր հետ հուլիսյան շոգը բերեց հասցրեց լեռան լանջին:


Հուլիսով ամենաշատն Արևն էր ուրախանում։ Այժմ նա կարող էր ազատ դրսևորել իր մայրական զգացմունքները և անխնա իր տաքուկ գիրկն առնել բոլոր կենդանի ու անկենդան էակներին՝ Երկրին նվիրելով իր սիրո անվերջ հոսքերը։


Խատուտիկները, սակայն, չէին նկատում բնության փոփոխությունները: Նրանք կենտրոնացած էին իրենց երեխաների վրա: Անհրաժեշտ էր երեխաներին պատմել լեռան լանջին տիրող կյանքի օրենքների, վտանգների, հարևանների նկատմամբ հարգանքի մասին և սովորեցնել այն ամենն, ինչ իրենք գիտեին:


«Պետք է ամեն ինչ հասցնել», — անհանգստանում էին խատուտներն ու խատուՏիկնայք։


Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.